Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               

Ասում են...

Ասում են...
24.05.2019 | 01:19

...թե Գագիկ Ծառուկյանին ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում է հաջողվել խուսափել իշխանական հիերարխիայի «լինչից», մանդատը վայր դնելու պարտադրանքից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, օրվա իշխողը չի հանգստանալու, և ինչպես մնացած «ձեռնարկները», այս մեկը ևս փուլ առ փուլ իր լրումին է հասցնելու և մանդատազրկելու է Ծառուկյանին:

«Այս պահին էլ Ծառուկյանի տասնյակից ավելի օբյեկտներում ստուգումները, «որոնումները» շարունակվում են»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Ի դեպ, Ծառուկյանի մանդատի խնդիրը «Իմ քայլի» վերնախավում քննարկվելու ժամանակ իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ, մի շարք պատճառաբանություններով, իրենց կատեգորիկ անհամաձայնությունն են հայտնել մանդատը վայր դնելու առիթով։ Նրանք շատ վախեցած են եղել, որ դրա արդյունքում պառլամենտը կարող է ցրվել, որովհետև «Քոչարյանից չպրծած` Գագոյի քեյսը բացելն իմաստ չունի, մանավանդ որ նա կարող է կրիտիկական զանգված հանել փողոց` ի անհրաժեշտություն, և այս անգամ ջուր ուղարկել ոչ թե մեզ, այլ Քոչարյանին»:

Դիտվել է՝ 15303

Մեկնաբանություններ